NEWS.am-ին հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 2-ին 19-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է Իջեւանի հիվանդանոց: Պարզվել է` նա հրազենային վնասվածքն ստացել է անզգուշության հետեւանքով՝ իր մեքենայում:

Նախնական տեղեկություններով՝ տղան իր մոտ գտնվող ինքնաշեն զենքից անզգուշաբար կրակոց է արձակել` վնասելով ոտքը: Նա Իջեւանի բնակիչ է, հանգամանքները պարզվում են: