Երեւանում, դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել «Արդշինբանկ» ՓԲԸ «Էրեբունի» մասնաճյուղի վերաբացման արարողությունը, Տիգրան Մեծ 24 հասցեում:

Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Արդշինբանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը շնորհավորել է մասնաճյուղի աշխատակիցներին, հաճախորդներին եւ հյուրերին մասնաճյուղի վերաբացման կապակցությամբ:

Նրա խոսքով՝ «Էրեբունի» նորացված մասնաճյուղի բացումը մասնաճյուղային ցանցի զարգացման եւ կատարելագործման ծրագրի հերթական քայլն է:

Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի եւ սպասարկման գոտիների արդիականացման եւ լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաեւ մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է Բանկի ֆիրմային ոճին:

Նշենք, որ «Արդշինբանկ» ՓԲԸ («Արդշինինվեստբանկ» ՓԲԸ վերանվանվել է «Արդշինբանկ»  ՓԲԸ 2014թ. նոյեմբերի 13-ին) իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների դիրքում: Ներկայումս Բանկի մասնաճյուղային ցանցը իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է հանրապետությունում: