«Թրանսփարենսի ինթերնեյշնլի» կոռուպցիայի ընկալման համաթվի 2014թ. տվյալներով Հայաստանը կիսում է 94-99 տեղերը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
Նրա խոսքով՝ Չինաստանը, Թուրքիան եւ Անգոլան հայտնվել են ամենամեծ հետընթաց արձանագրած երկրների շարքում, թեեւ վերջին չորս տարիներին հենց այս երկրներում արձանագրվել է տարեկան միջինը ավելի քան չորս տոկոս տնտեսական աճ:
Վարուժան Հոկտանյանը նշել է, որ կոռուպցիայի տեսանկյունից բարելավվել է իրավիճակը Աֆղանստանում, Եգիպտոսում եւ Հորդանանում:
«Առաջին հորիզոնականում Դանիան է` 92 արժեքով, այնուհետեւ գալիս են Նոր Զելանդիան, Ֆինլանդիան եւ Շվեդիան: Հայաստանը կիսում է 94-99 տեղերը: Սա մեծ փոփոխություն չէ, մեր երկրում լճացում է տեղի ունեցել»,- ասաց նա:
Հայաստանում ՀԿ նախագահի խոսքով կառավարությունը երբեք լուրջ հետազոտություն չի արվել` հասկանալու կոռուպցիայի մակարդակը:




























