Ուկրաինական կառավարության նորընտիր այլազգի նախարարներ Այվարաս Աբրոմավիչուսը, Նատալիա Յարեսկոն եւ Ալեքսանդր Կվիտաշվիլին հայտարարել են, որ չեն ցանկանում երկքաղաքացիություն ունենալ:

Էկոնոմիկայի նախարար Այվարես Աբրոմավիչուսը եւ առողջապահության նախարար Ալեքսանդր Կվիտաշվիլին հավաստիացրել են, որ իրենց երկրների՝ Լիտվայի եւ Վրաստանի օրենսդրություններին համապատասխան, այլ քաղաքացիություն ստանալու դեպքում նրանց լիտվական եւ վրացական անձնագրերը ինքնաբերաբար չեղյալ են հայտարարվում:

Ֆինանսների նախարար Նատալիա Յարոսենկոն, իր հերթին, նշել է, որ արդեն հանձնել է ԱՄՆ-ի քաղաքացիությունից հրաժարվելու փաստաթղթերը, հայտնում է «RBK-Ուկրաինան»: