Ճապոնացի փրկարարները ձյունե գերությունից ազատել են գնացքի 300 ուղեւորներին, որը վատ եղանակի պայմաններում թաղվել է Յամագատայից Սենդայ նավահանգիստ տանող ճանապարհին: Գնացքը ավելի քան 8 ժամ արգելափակված է մնացել լեռներում:
Ձյունամրրկի ժամանակ էլեկտրափոխանցման գծերի կտրվելու պատճառով գնացքը թաղվել է:
Ավելի շուտ ուղեւորներին տարհանել հնարավոր չի եղել, քանի որ երկաթուղին անցնում է մեկուսացված եւ դժվար մատչելի վայրով, որտեղ ավտոճանապարհներ չկան: Էներգիայի բացակայության պատճառով վագոններում ջեռուցումն անջատվել է, չեն աշխատել նաեւ զուգարանները: Սակայն փրկարարները ուղեւորներին ուտելիք եւ շարժական վառարաններ են փոխանցել, գրում է «ՏԱՍՍ»-ը:
Ճապոնիայի հյուսիսում դիտարկվում են հզոր ձյան տեղումներ եւ փոթորկոտ քամիներ: Ճապոնական ծովի մերձափնյա տարածքում քամու արագությունը 32 մ/վ է, ալիքների բարձրությունը հասնում է մինչեւ 8 մետրի:



























