Եմենի մայրաքաղաք Սանայում Իրանի դեսպանի նստավայրի մոտ հզոր պայթյուն է որոտացել: Նախնական տվալներով՝ 3 մարդ զոհվել է եւ 3-ը՝ վիրավորվել:
Պայթյունն իրագործվել է մահապարտի կողմից, ով ականապատված մեքենան վարել է դեսպանատան շենքի ուղղությամբ: Դեռեւս հայտնի չէ՝ ահաբեկչության պահին շենքում գտնվե՞լ է, արդյոք, Իրանի դեսպանը: Մանրամասները ճշգրտվում են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ին:
Նշենք, որ անցած շաբաթ անհայտ անձինք հարձակում են գործել Եմենի պաշտպանության նախարար Մուհամադ Աս-Սուբեհիի պահակազորի վրա:



























