Այս ձմեռ ռուս տուրիստների ներգրավելու տեսանկյունից Հայաստանի եւ Վրաստանի շանսերը գրեթե միատեսակ են, հայտարարել է «Ժարկով տուր» ընկերության Միջին Ասիայի եւ Կովկասի բաժնի ղեկավար Ռենա Գալուստովան:

RATA-news-ին տված հարցազրույցում Գալուստովան հայտարարել է, որ Հայաստանի համար առավելություն է թռիչքի հարաբերականորեն ոչ բարձր արժեքը: Մոսկվայից Երեւան եւ հետդարձի ավիատոմսի արժեքը 17 հազար ռուբլի է: Համեմատության համար նշենք, որ Մոսկվայից Թբիլիսի հետդարձով ավիատոմսն արժե մոտ 30 հազար ռուբլի: