Լեհաստանի արտգործնախարարը ներկայացրել է Հայաստանում, Ադրբեջանում, Մալթայում, Ֆրանսիայում եւ Շվեդիայում դեսպանների թեկնածուներին: Այս մասին հաղորդվում է Լեհաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում:
Հայաստանում Լեհաստանի դեսպանի պաշտոնում առաջարկվել է Եժի Մարեկ Նովակովսկու թեկնածությունը: Վերջինս Լատվիայում Լեհաստանի դեսպանի պաշտոնն է զբաղեցրել 2010 թ.: 1997 -2001 թթ. Նովակովսկին աշխատել է կառավարությունում: Նա քաղաքագիտության դոկտոր է, պատմության եւ միջազգային քաղաքականության թեմայով բազմաթիվ հրապարակումների հեղինակ, տիրապետում է անգլերենին եւ ռուսերենին:




























