Կանադայի մայրաքաղաքը մնացել է առանց էլեկտրականության Եղիսաբեթ 2-րդի այցի ընթացքում: Հուլիսի 5-ի երեկոյան Տորոնտոյի արեւմտյան շրջանում տրանսֆորմատորային խոշոր կայանում ուժեղ հրդեհ է բռնկվել, հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը:

Էլեկտրականությունն անջատվել է 250 հազար տներում, խնդիրներ են ծագել մետրոյի եւ քաղաքամերձ գնացքների աշխատանքում, անջատվել են լուսացույցները:

Ինչպես նշում է  «Ազատություն» ռադիոկայանը, միջադեպն ազդել է բրիտանական թագուհու օրակարգի վրա: Նրա պատվին նշանակված ճաշը, որ տալիս էր Կանադայի վարչապետ Ստիվեն Հարպերը, ստիպված էին հետաձգել. Royal York հյուրանոցը մնացել էր առանց էլեկտրականության:

Նշենք, որ այսօր Մեծ Բրիտանիայի թագուհու հյուսիսամերիկյան շրջագայության վերջին օրն է: Եղիսաբեթ 2-րդը այնուհետեւ ժամանելու է Նյու Յորք: Վերջին 53 տարվա ընթացքում առաջին անգամ նա ելույթ կունենա ՄԱԿ-ի ամբիոնից: Թագուհին կայցելի Մանհեթենում գտնվող սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վայր: