Ջակոմո Չելենտանոն՝ հռչակավոր իտալացի երգիչ Ադրիանո Չելենտանոյի որդին Ռուսաստանի մայրաքաղաք էր ժամանել կնոջ՝ Եկատերինայի հետ:
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», շաբաթ օրը Չելենտանոն զբոսնել է քաղաքով եւ իր հետ վերցրել է տեսախցիկով մի օպերատորի, որպեսզի ֆիլմ նկարի Մոսկվա կատարած այցի մասին:
Կարմիր հրապարակում խմբին ձերբակալել են ոստիկանները, ովքեր պահանջել են դադարեցնել նկարահանումները, քանի դեռ համապատասխան թույլտվություն չեն ստացել: Իտալացին, որ ոչ մի բառ չգիտեր ռուսերեն, չի հասկացել պահանջը եւ խնդրել է օպերատորին շարունակել նկարել:
Ոստիկանությունն առգրավել է տեսախցիկը:




























