Թուրքիա այցելած Ռուսաստանի նախագահ Վլադիմիրի Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է սիրիացի ընդդիմադիրներին համոզել նստել Ասադի հետ բանակցությունների սեղանի շուրջ։

Թուրքական Turkiye պարբերականի փոխանցմամբ՝ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, թե տեղյակ է, որ թուրքական կողմն ազդեցություն ունի սիրիական ընդդիմության վրա եւ առաջարկել, որ թուրքական կողմը ստիպի նրանց բանակցությունների սեղանի շուրջ նստեն Ասադի հետ։

Էրդողանը մերժել է Պուտինի առաջարկը՝ պնդելով, թե Սիրիայում այդքան բան կատարվելուց հետո  անհնարին է ընդդիմության եւ Ասադի միջեւ բանակցությունները։