Չինաստանում բանկ թալանողը  ձերբակալվել է՝ չափից դուրս  ծանր պայուսակի պատճառով  չկարողանալով փախչել, գրում է The Independent-ը: Թերթը սկսնակ գողերին կատակով խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել տվյալ միջադեպին:  «Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ փորձում եք կանխիկ գումարով լեցուն ծանր պայուսակ գողանալ, որը չեք կարող տանել», – ասվում է հոդվածում, փոխանցում է Gazeta-ն:

Կարմիր սաղավարտով գողը հարձակվել է բանկի աշխատակցի եւ զինված հսկիչի վրա, երբ վերջիններս  փողերը բանկ էին մտցնում: Չարագործը թերագնահատել է պայուսակի քաշը  (շուրջ 85 կգ):

Տեսահսկող սարքերի կադրերում երեւում է, որ հանցագործը անհաջող փորձել է այն ամրացնել մոտոցիկլետին: Այնուհետեւ գողին կրակել է երկրորդ հսկիչը, որից հետո չարագործին ձերբակալել են: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց: Նա հայտարարել է, որ փողը գողացել է հիփոթեքը մարելու համար: