ՀՀ գյուղատնտեսության նախարարության լիազորությունները կընդլայնվեն, դեկտեմբերի 4-ի կառավարության նիստում հայտարարել է Դավիթ Հարությունյանը:
Նա նշել է, որ նախարարությանը կանցնեն Ջրային տնտեսության պետական կոմիտեի գործառույթները, որը նախկինում Տարածքային կառավարման նախարարության կազմում էր: Որոշման իմաստն այն է, հավելել է Հարությունյանը, որ Պետական կոմիտեն կարգավորում էր հանրապետության ոռոգման ջրի համակարգը, որն ավելի նպատակահարմար է հանձնել գյուղատնտեսության նախարարությանը:
Նշենք, որ Հայաստանի ոռոգման ջրի համակարգում շարունակվում է կանխիկ վճարումների մեծածավալ շրջանառությունը: Բացի դրանից, Պետկոմիտեի սեղանին այժմ վարկային 4 ծրագիր կա՝ տարբեր մարզերում խոշոր ջրամբարներ կառուցելու վերաբերյալ:




























