Պետք չէ շահարկել տհաճ բառապաշարի թեման: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Աժ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա հերքել է հայտարարությունները, թե նախօրեին Ազգային ժողվում մասնավոր զրույցներից մեկում օգտագործել է «արա» բառը:
«Ես միայն մեկ անգամ եմ այդ բառն օգտագործել, երբ գնացել էի Շիրակի մարզ: Դրանից հետո ես պատշաճ ձեւով ներողություն եմ խնդրել: Իսկ ով ասաց, որ ես նորից եմ ասել այդ բառը, թող հաստատի իր խոսքը: Երբ եւ ում եմ ես դա ասել: Նման անհիմն պնդումներ մի արեք: Կոռեկտության շրջանակները ես չեմ անցնում»,-ասել է Աբրահամյանը:




























