ԴՆԹ վերլուծությունը հաստատել է, որ Սիրիայի եւ Լիբանանի հետ սահմանին ձերբակալված երեխան «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքրա Բաղդադիի դուստրն է, հայտնել է Լիբանանի ՆԳՆ-ն:
Ավելի վաղ լիբանանյան իշխանությունները հայտարարել էին, որ զինվորականները սահմանն անցնելիս ձերբակալել են մի կնոջ՝ երեխայի հետ: Ձերբակալված կինը ջիհադիստական «Իսլամական պետություն» շարժման առաջնորդների կանանցից մեկն է:
Սակայն չորեքշաբթի Իրաքը հերքել էր Լիբանանի հայտարարությունները՝ ասելով, որ կինը Իրաքի քաղաքացի է եւ ահաբեկչության համար դատապարտվածի քույրն է:
Լիբանանի ոստիկանությունը պնդում է, որ ձերբակալվածը Աբու Բաքրա Բաղդադիի դուստրն է, հատնում է BBC-ի ռուսական ծառայությունը:




























