Այսօր՝ դեկտեմբերի 4-ին խորհրդարանն ընդունեց 2015թ. պետբյուջեի նախագիծը: «Կողմ» է քվեարկել 71 պատգամավոր, «դեմ»՝ 46 եւ ոչ մի ձեռնպահ: Պետբյուջեի նախագծին կողմ են քվեարկել իշխող Հանրապետական խմբակցության պատգամավորները, իսկ մնացյալ խմբակցությունների ներկայացուցիչները՝ միաձայն «ոչ»:

2015թ. պետբյուջեի եկամուտները կազմում են 1 տրլն 191 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով մոտ 2,69 մլրդ դոլար), որից 1 138,7 մլրդ դրամը՝ հարկերն ու տուրքերն են: ՀՆԱ-ի նկատմամբ դրանց հարաբերակցությունը կկազմի 23,4%: Ծախսերը կկազմեն 1 տրլն 305 մլրդ դրամ (2,95 մլրդ դոլար) կամ ՀՆԱ-ի 26,6%-ը: