Բազմակարծությունը չպետք է ֆետիշացնել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա հավելել է, որ ընդդիմության ինստիտուտին ըմբռնումով եւ հարգանքով է վերաբերжում: «Մենք բոլորս մեկ գործ ենք անում, ուղղակի տարբեր հարթություններում»,-ասել է նա:

Աբրահամյանի խոսքով, սակայն կա իմպերատիվ՝ բանավեճի մեջ պետք է տարբերել գլխավորը երկրարդականից: «Պետք չի ֆետիշացնել բազմակարծությունը, իսկ քննադատությունն ինքնանպատակ դարձնել»,-հավելել է նա:

ՀՀ վարչապետը նաեւ նշել է, որ հնարավոր սադրանքները չեն ցնցում իշխպանությանը: «Մենք գիտենք, թե ինչ ենք ուզում իրականացնել եւ պատրաստ ենք համագործակցել այդ հարցերն իրագործելու համար»,-ընդգծել է Հովիկ Աբրահամյանը: