Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ իր խնամի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իշխանափոխության չի գնում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, խորհրդարանում ասաց վարչապետը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ինքը երկու քարի արանքում չէ, երբ իր բարեկամները եռյակի կազմում գնում են իշխանափոխության:
«Ես հիմա պատասխանատվությո՞ւն եմ կրում, որ նման բարեկամները գնում են իշխանափոխության, բայց որտե՞ղ են գնացել, ես չեմ տեսել: Այո, ես կարծում եմ, որ նրանք իշխանափոխության չեն գնում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:




























