Իշխանությունը փոխելու միակ ճանապարհը ընտրություններում հաղթելն է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հարցին, թե ԲՀԿ-ն արդյոք իշխանափոխությո՞ւն է ուզում, Աբրահամյանը պատասխանել է. «Թող 2017-ին ծրագիր ներկայացնեն, կաղթեն խորհրդարանական ընտրություններում եւ կառավարություն ձեւավորեն: Դա է միակ միջոցտ քաղաքակիրթ երկրներում: 2012-ին մեզ հաջողվեց ստանալ նման մեծամասնություն, եւ մենք առաջարկեցինք միասին աշխատել, նույնիսկ միասին ղեկավարել»,-ասել է Աբրահամյանը:
Հարցին, թե ԲՀԿ-ն չի՞ հրաժարվել նրանից, որ իր փորձով գիտի կոալիցիայի համը, վարչապետը պատասխանել է. «Իսկ ինչպիսի՞ն էր կոալիցիայի համը: Դե նրանց դա դուր չեկավ, ի՞նչ կարելի է անել»:




























