Հովիկ Աբրահմյանը անտեղի է համարում նոր կառավարությունում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «մարդկանց» մասին հարցը: Ի պատասխան լրագրողի հարցին՝ Աբրահամյանն, արդյոք, այդպիսին չի՞ համարում նորանշանակ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին (ով երկար տարիներ ԿԲ-ում աշխատել է Տիգրան Սարգսյանի թիմում եւ  կառավարությունում), Աբրահամյանը հայտարարեց, որ Գաբրիելյանը իր ինտելեկտով եւ պրոֆեսիոնալիզմով ինքնուրույն մարդ է եւ չի կարող որեւէ մեկի «մարդը» լինել:

«Տիգրան Սարգսյանը հեռացավ կառավարությունից, էլի ձեզնից չպրծա՞վ: Մարդը նորմալ, բարեխղճորեն աշխատում է, ձեր ի՞նչ գործն է», - ասաց Աբրահամյանը: