Անհասկանալի է, թե ինչի վրա է կառավարության հույսը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում 2015 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը սահմանափակվում է միայն բարի ցանկություններով եւ չի բացատրում, թե ինչպես կարելի է երկրի առջեւ ծառացած լուծել խնդիրները: Դրանց լուծման համար կիրառվում է այսրպեական մոտեցումը, ոչ ոք ունակ չէ 2-3 քայլ առաջ նայել: «Իսկ եթե եթե դուք ոչ մի լուծում չունեք, ապա ինչ կախարդական փայտիկով եք կերակրելու սովյալներին, օգնելու կարիքավորներին: Պետբյուջեի նախագծում դա միանգամից երեւում է, ուստի մենք այն հավանության չենք արժանացնի»,-ընդգծել է պատգամավորը:

Այսօր՝ դեկտեմբերի 4-ի երեկոյան խորհրդարանը իշխող ՀՀԿ պատգամավորների ջանքերով ընդունել է 2015-ի պետբյուջեի նախագիծը: