2009 թվականի հուլիսին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան հիմնական նավթամուղով արտահանվել է 3 միլիոն 193 հազար 622 տոննա նավթ: Ինչպես հաղորդում են Ադրբեջանի պետական նավթային ընկերությունից, հոնվար-հուլիս ամիսներին նավթի արտահանումը կազմել է 20 միլիոն 935 հազար 762 տոննա: Իսկ շահագործման պահից ի վեր նավթի արտահանումը կազմել է ավելի քան 91 միլիոն տոննա:

Ի դեպ, 2008 թվականին նավթի արտահանումը կազմել է մոտ 20 միլիոն տոննա, որը երեք անգամ ավելի է 2007 թվականին արտահանված նավթի ծավալից: 2007-ին այդ ցուցանիշը կազմել է մոտ 6 միլիոն տոննա նավթ: