2015թ. պետբյուջեում կուտակային կենսաթոշակների համար եւս 5 մլրդ դոլար է հատկացվել: Այդ մասին ասյօր՝ դեկտեմբերի 4-ին, խորհրդարանում հայտարարեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Բյուջեի ծախսային մասը կավելանա 13 մլրդ դրամով (ընթացիկ փոխարժեքով՝ 29 մլն դոլար): Նա հավելեց, որ նշված 5 մլրդ դրամը ծրագրվում է հատկացնել պետծառայողների աշխատավարձերի պարտադիր սոցվճարների համար: Վճարները կուղղվեն նրանց կուտակային հաշիվներ:

Սահմանապահ գյուղերի սոցիալական աջակցության համար կառանձնացվի 900 մլն դրամ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվրված միջոցառումների համար ծրագրվում է  հատկացնել 2 մլրդ դրամ: «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարության պետական համաֆինանսավորուման համար կհատկացվի 2,3 մլր դրամ: 2012թ.-ից գործող Քննչական կոմիտեի ֆինանսավորման համար՝1,2 մլրդ դրամ:

Դեկտեմբերի 4-ի երեկոյան խորհրդարանը ՀՀԿ-ական պատգամավորների ջանքերով ընդունեց 2015թ. պետբյուջեն: