Ֆինանսների նախարարությունը մանրածախ առեւտրի սուբյեկտներին եւս  մեկ տարի ժամանակ է տվել՝ նոր սերնդի հսկիչ-դրամարկային սարքերի տեղադրման համար: «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր՝ դեկտեմբերի 4-ին հավանության է արժանացել կառավարության նիստում:    

Նիստի ընթացքում ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը հայտարարեց, որ կառավարությունը ցանկանում է ժամանակ տալ փոքր բիզնեսին: «Օրինագծի ընդունումը թույլ կտա աշխատանքներ տանել փոքր բիզնեսի հետ եւ սահմանել սարքերի ներդրման տարբերակված ժամկետներ»,- հստակեցրեց Միրումյանը:

Ավելի վաղ ֆիննախի հարկային ծառայությունը հայտարարել էր, որ նոր սարքերը կրճատում են չհաշվառված առեւտրի հնարավորությունը: Մասնավորապես, դրանք միացված են ինտերնետին եւ մի քանի ժամը մեկ գործարքների մասին տվյալներ են տրամադրում: