Ներկրված դեղերը չպետք է շատ թանկանան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողներին հայտարարեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով, նախարարությունն արդեն հանդիպումներ է ունեցել դեղերի խոշոր ներկրողների հետ՝ պարզելու համար, թե որքանո՞վ նրանց վրա կանդրադառնան դոլարի փոխարժեքի տատանումները: «Իրավիճակը վերահսկողության տակ է: Առաջին անհրաժեշտության դեղերը շատ չեն թանկանա»,- ասաց նախարարը:
Նշենք, որ վերջին 10 օրերի ընթացքում հայկական դրամը 10%-ով արժեզրկվել է:




























