Կալիֆորնիայի Գլենդեյլ քաղաքում 1000 դոլար արժողությամբ ամանորյա տոնածառ գողանալու կասկածանքով հայ տղամարդ է ձերբակալվել։
«Glendale News-Press»-ի փոխանցմամբ, տեսանկարահանող սարքերը երեք տղամարդու են ֆիքսել, ովքեր Գլենդեյլի կայանատեղիից տոնածառ են գողացել։ Կադրերում երեւում է, թե ինչպես են տղամարդիկ կարմիր, կանաչ եւ արծաթագույն զարդերով արհեստական ծառը դնում «Jaguar» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի մեջ։ Այս պահին ընդամենը մեկ մարդ է ձերբակալվել։
Տեսանյութում երեւացող ավտոմեքենայի պետհամարանիշով ոստիկանները գտել են 22-ամյա Րաֆֆի Վարոսյանին։ Տղամարդը ձերբակալվել է խոշոր չափի գողություն կատարելու կասկածանքով։ Գողությանը մասնակցած մյուս երկու տղամարդկանց ինքնությունը պարզված չէ, իսկ տոնածառը դեռեւս չեն գտել։




























