«Հայփոստ» ՓԲԸ Հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթը» սկսում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի գործունեության արդիականացման նոր փուլը:
Փոստային բաժանմունքներում ավանդական փոստային ծառայություններից բացի հանրությանը կառաջարկվի փոստբանկային ծառայություններ, ինչպես նաեւ ֆաքսիմիլային կապ, պատճենահանում, տպագրություն եւ ինտերնետային կապ: Նոր փուլը մեկնարկում է Երեւանի Բաղրամյան 23 հասցեում գործող «Հայփոստի» թիվ 19 նորացված` հարմարավետ բաժանմունքի բացմամբ:
«Կոնվերս բանկի» հետ համատեղ «Հայփոստում» նաեւ փոստբանկային ծառայություններ են մատուցվելու:
«Հայփոստ Թրաստ Մենեջմենթի» ծրագրով առաջիկա 5 տարիներին նախատեսվում է նորացված բաժանմունքների եւ մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր ծառայությունների տեսականի:



























