Դեկտեմբերի 4-ին, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ  բուժօգնության են տեղափոխվել 1996 թ. ծնված Լիլիթ Պ.-ն, 1957 թ. ծնված Համեստ Ղ.-ն, 2004 թ. ծնված Հրաչիկ Հ.-ն, 2006 թ. ծնված Արտյոմ Հ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ վերջիններս նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Սեւան քաղաքի Իսակովի փողոցի թիվ 9 հասցեում օգտագործել են պահածոյացված սմբուկ, ինչի հետեւանքով թունավորվել են:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: