«Ռոսնանո» ընկերության կառավարման նախագահ Անատոլի Չուբայսը դաստակի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

«Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ՝ Չուբայսը վնասվածքն ստացել է Հորդանանի լեռնային շրջանում արշավի ժամանակ:
«Ռոսանո» ընկերության PR-տնօրեն Դենիս Բելոզերովի խոսքով՝ վիրահատել են Չուբայսի դաստակը:

Նշվում է, որ վիրահատությունը նորմալ է անցել, Չուբայսը գտնվում է հիվանդանոցում եւ իրեն լավ է զգում, Սակայն Բելոզերովը չի հստակեցրել, թե երբ «Ռոսնանո»-ի ղեկավարը կվերադառնա աշխատանքի: