Չինաստանում նորածին աղջնակը 2 ժամ մնացել է գտնի տակ եւ ողջ է մնացել:
Երեխայի մայրը մտածել է, որ ինքը հղիության ընդամենը 4-րդ ամսում է: Ծննդաբերության ցավերն սկսվել են, երբ նա աշխատելիս է եղել ֆերմայում: Ծննդաբերելուց հետո կինը համարել է, որ նորածինը մահացած է, հաղորդում է Daily Mail-ը:
Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա ամուսինը բժշկական անձնակազմին հայտնել է, որ իմաստ չունի պարզել՝ երեխան ողջ է, թե մահացած:
Բժիշկները բոլոր դեպքերում պնդել են, որ պետք է ստոգեն, սակայն վերադառնալով տուն ամուսինը հայտնաբերել է, որ երեխայի մայրը նրան թաղել է այգու ծառերից մեկի տակ:
Տղամարդը արագ հողի տակից դուրս է բերել երեխային եւ պարզվել է, որ նա դեռ շնչում է: Պարզվել է, որ փոքրիկը ծնվել է ոչ թե 4, այլ 6-ամսյա հղիությունից հետո:






























