Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, որը նախկինում Հայոց ցեղասպանության ճանաչման մոլի կողմնակից էր, որոշել է կրկին իր ստորագրությունը չդնել ամենամյա հանձնագրի տակ, որը կոչ է անում հայերի զանգվածային սպանությունները պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն: Այս մասին գրում է The Times of Israel-ը:

Իսրայելական «Chanel 10»-ը, հանձնագիր համար պատասխանատու անձինք զարմացել են Ռիվլինի դիրքորոշման փոփոխությունից, ինչը բացատրվել է նախագահ ընտրվելուց հետո նրա կախվածության բարձր մակարդակից:

Ռիվլինը, ամենայն հավանականությամբ, մտածում է, որպեսզի էլ ավելի չվնասի Իսրայելի եւ Թուրքիայի լարված հարաբերություններին: «Chanel 10»-ը նշել է, որ ԱԳՆ-ի անանուն պաշտոնյաները ողջունել են նախագահի «պետական իմաստնությունը»:

Վերջին տարիներին Ռիվլինը բազմիցս կոչ է արել Իսրայելի օրենսդիրներին հրաժարվել այդ քաղաքականացված դիսկուրսից, որը գերիշխում է այդ հարցի քննարկման ժամանակ:
«Ես վստահ եմ, որ Թուրքիան դաշնակից կլինի: Կարծում եմ՝ այդ ճգնաժամի համար պետք է լուծում գտնվի, բայց անհավատալի է, որ Կնեսետը անտեսի այդ ողբերգությունը: Մենք պահանջում ենք, որ մարդիկ չհերքեն Հոլոքոստը, եւ մենք չենք կարող անտեսել մեկ այլ ժողովրդի ողբերգությունը»,-ասել է նա նախորդ տարի, երբ Կնեսետի պատգամավոր էր: