Ամերիկյան Միչիգան նահանգի ոստիկանությունը 2.5 տոննա քաշով կամուրջ է փնտրում, որը գողացել են Դեթրոյթի արվարձանից: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ABC7 WXYZ Detroit-ին: Գողության մասին իրավապահներին հայտնել է կամուրջի սեփականատեր Ռոբերտ Կորտիսը:

Տղամարդը պատմել է, որ իր հայրը պողպատից եւ փայտից կամուրջը իրենց տանից ոչ հեռու կառուցել է մի քանի տասնամյակ առաջ: Դրանից հետո ընտանիքը փոխադրվել է այլ վայր, բայց վերջերս Կորտիսը վերադարձել է, որպեսզի կամուրջը տեղափոխի նոր բնակավայր: Հանդիսությունների կազմակերպմամբ զբաղվող ընկերության ղեկավար Կորտիսը պարզաբանել է, որ պատրաստվում էր այն օգտագործել հարսանեկան ֆոտոսեսիաների համար:

Նա հայտարարել է, որ գողերի դեմ մեղադրանք չի առաջադրի, եթե նրանք ինքնակամ վերադարձնեն կամուրջը: Սակայն որոնումներն առայժմ հաջողությամբ չեն պսակվել:

Կամուրջի անհետացման այս դեպքը չի կարելի ինքնատիպ համարել: Նման դեպքեր արդեն պատահել են: 2013 թվականին Վոլոգոդսկի մարզի բնակիչը Նոզմա գետի վրայով անցնող կամուրջն էր գողացել, իսկ 2011 թվականին Փենսիլվայից անհետացել էր անտառաշատ վայրում գտնվող մետաղյա կամուրջը: