Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 5-ին,  հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: