«Իսլամական պետություն» խմբավորման ոչնչացումը եւ ՆԱՏՕ-ի ամրապնդումը ընդգրկված են ԱՄՆ հիմնական ռազմական խնդիրների շարքում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Սպիտակ Տանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ պաշտպանության նախարարի պաշտոնում Էշթոն Քարթերի թեկնածությունը ներկայացնելու ժամանակ:

«Մեր ռազմական առաքելությունն Աֆղանստանում ավարտվում է այս ամիս, եւ մենք պետք է անցնեք նոր առաքելության՝ աֆղանական զինված ուժերին օգնություն ցուցաբերելու եւ խորհրդատվության առումով: Մենք պետք է շարունակենք «Իսլամական պետության» ոչնչացումն Իրաքում եւ Սիրիայում: Մենք պետք է ահաբեկչության դեմ պայքարի հարցով գործընկերություն ստեղծենք, շարունակենք պայքարել Էբոլայի տենդի դեմ Արեւմտյան Աֆրիկայում: Մենք պետք է շարունակենք ամրապնդել մեր դաշինքները, այդ թվում ՆԱՏՕ-ում, եւ վերակազմակերպենք մեր ռազմական ստրատեգիան Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,-ասել է Օբաման: