Մոլդովայի ԿԸՀ-ն, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ամփոփել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ըստ այդմ, 101 տեղանոց խորհրդարանում սոցիալիստական կուսակցությունն ստացել է 25 մանդատ, լիբերալ-դեմոկրատները՝ 23 մանդատ:
Արձանագրությունների 100 տոկոսի հաշվարկից հետո Իգոր Դոդոնի սոցիալիստական կուսակցությունն ստացել է 20,51 տոկոս, լիբերալ-դեմոկրատները՝ 20,16 տոկոս, Կոմկուսը՝ 17,48 տոկոս, ժողովրդավարները՝ 15,8 տոկոս, ազատականները՝ 9,67 տոկոս:
ԿԸՀ տվյալներով, Կոմունիստները խորհրդարանում ունենալու են 21 մանդատ, ժողովրդավարները՝ 19 մանդատ, ազատականները՝ 13 մանդատ:
Հիշեցնենք, որ նախօրեին Մոլդովայի երեք եվրոպամետ կուսակցությունները (Լիբերալ դեմոկրատական կուսակցություն, Ժողովրդավարական կուսակցություն, Ազատական կուսակցություն) պայմանավորվել են եվրոպամետ կոալիցիա ձեւավորելու մասին:
Այսպիսով, կոալիցիան խորհրդարանում կունենա 55 մանդատ, իսկ կոմկուսն ու սոցիալիստները՝ 46 մանդատ:




























