Հայաստանը ԱՄՀ-ից հերթական հատկացումը կստանա 2015-ի հունվարին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողներին հայտնել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբանը:

Նա նշել է, որ տրանշի դոլարային արժեքը կորոշվի դրա փոխանցման ժամանակ՝ SDR-ից փոխարկումից հետո, ելնելով այդ պահին եղած փոխարժեքից: Նախորդ փոխանցումները եղել են 17 մլն դոլարի սահմաններում:

Այս տարվա մարտի 7-ին Հայաստանի տնօրենների խորհուրդը հաստատել է Extended Fund Facility ծրագիրը՝ 38 ամիս ժամկետով, 82,21 մլն SDR չափով (մոտ 127,6 մլն դոլար կամ Հայաստանի քվոտայի 89,4 տոկոսը):