Հարավային Կովկասում եղած իրավիճակը կարող է խաթարվել երրորդ ուժերի՝ օրինակ Պակիստանի կամ Իսրայելի  կողմից  տարածաշրջանային գործընթացներին միջամտելու դեպքում։ Այս մասին կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։

Նրա խոսքով, տարածաշրջանում եղած կայունությունը կարող է խաթարվել նաեւ այն դեպքում, երբ  Ռուսաստանը արտաքին քաղաքականության կուրսում Ադրբեջանի կողմը կանգնի։

 «Պատահական չէ, որ Ռուսաստանը փորձում է օգտագործել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ադրբեջանի կողմից վերջին դիվերսիայից հետո առաջացած լարված իրադրությունը, որպեսզի տարածաշրջանում իր խաղաղարար ուժերը տեղակայի»,- նշել է փորձագետը։