ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի համար անհասկանալի է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի` ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի քվեարկության ժամանակ ձեռնպահ քվեարկելը:
«Պարտաճանաչ եւ պատասխանատու անձնավորությունը պետք է վերաբերմունք դրսեւորի այս կամ այն հարցի վերաբերյալ: Մեր միավորման մեջ օրինակ չկա ձեռնպահ, կա կողմ եւ դեմ: Այն մարդիկ, ովքեր չեն քվեարկում կամ ձեռնպահ են քվեարկում, նշանակում է, որ դեմ է: Շատ երկրներում, օրինակ, չես մասնակցում քվեարկությանը, ուրեմն հեռացվում ես, որովհետեւ նորից եմ ասում` պարտաճանաչ եւ պատասխանատու անձը պետք է վերաբերմունք դրսեւորի: Իսկ Աղվան Վարդանյանի դեպքում դաշնակցականները շատ սիրուն ասացին, որ նա մտավորական է: Բայց ո՞ր պատգամավորը մտավորական չէ, բոլորն էլ մտավորականներ են»,- այսօր` դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդը:
Նշենք, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի վավերացման քվեարկության ժամանակ ձեռնպահ քվեարկեց միայն Աղվան Վարդանյանը: Նրա գործընկեր պատգամավորները մեկ օր անց արդարացրին իրենց խմբակցության ղեկավարին` նշելով, որ նա «մտավորական» է:



























