Ռուսաստանի պետական դուման քննարկում է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրի վավերացման հարցը: Հարցը Պետդֆումայի օրակարգ է մտցրել այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը, Բելառուսը, եւ Ղազախստանը մայիսին ստորագրել եւ արդեն վավերացրել են ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրը, որն սկսելու է գործել 2015-ի հունվարի 1-ից:
Հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Ենթադրվում է, որ փաստաթուղթը կվավերացվի ԵՏՄ անդամ երկրների խորհրդարաններում մինչեւ 2015-ի հունվարի 1-ը:
Բացի այդ, մայիսին ստորագրվել է ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության միջոցառումների պլանը:
Պայմանագիրը 6 հոդված եւ 5 հավելված է պարունակում, որոնք վերաբերում են ԵՏՄ շրջանակներում իրավական նորմատիվային նոր կարգավորումներին ադապտացվելուն:



























