Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, դեկտեմբերի 11-ին տեղի կունենա ԵԱՀԿ հերթական դիտարկումը: Այն կկայանա Հայաստանի Տավուշի մարզի Այգեպար, Մովսես եւ Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղերի ուղղությամբ:
Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Եվգենի Շիրովը եւ Սայմոն Թիլլերը:
Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Փիթեր Սվեդբերգը:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը դիտարկմանը չի մասնակցի:



























