Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազա վերջերս ժամանած 300 վարորդները բարձրլեռնային տեղանքում «Մուստանգ» ընտանիքի ժամանակակից ԿամԱԶ-ները վարելու պարապմունքները:

ՀՌՕ-ից հայտնում են, որ ռազմաբազայի ավտոմոբիլային ծառայության ղեկավար, մայոր Սերգեյ Յասկոյի հրամանատարությամբ երիտասարդ վարորդները կսովորեն մանեւրել արագընթաց մայրուղում, տարբեր երթուղիներ անցնել առավելագույն եւ նվազագույն արագությամբ եւ այլն:

Վարորդները  պարապմունքները կավարտեն ձմռանը բարձրլեռնային պայմաններում արտակարգ իրավիճակների դեպքում մեքենա վարելու տեսական հիմունքների քննությամբ  եւ 100 եւ 300 կմ-անոց երթեր կկատարեն՝ անձնակազմ, վտանգավոր բեռ եւ տեխնիկական սարքեր տեղափոխելու թույլտվություն ստանալու համար: