«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Անդրուս Ալբերը նշանակվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի և «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի Դիտորդ խորհուրդների անդամ:
Ա. Ալբերը ներկայումս զբաղեցնում է NASDAQ OMX Tallinn ֆոնդային բորսայի վարչության նախագահի և Էստոնիայի Արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիայի Դիտորդ խորհրդի նախագահի պաշտոնները: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի» Դիտորդ խորհուրդների անդամի պաշտոնում նրա գրանցման մասին ՀՀ Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ է մտել 01.07.2010թ.-ից:
Ա. Ալբերի նշանակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ NASDAQ OMX-ից հեռացել է Յոհան Ֆրեդհոլմը: Քանի որ «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայում» NASDAQ OMX-ը անպայման ներկայացուցիչ պետք է ունենա, դադարում են Յ. Ֆրեդհոլմի, որպես դեպոզիտարիայի խորհրդի անդամի իրավասությունները: Յ. Ֆրեդհոլմն, այնուամենայնիվ, կշարունակի մնալ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի Դիտորդ խորհրդի անդամ:



























