Կարտելային համաձայնությունների համար պատիժները կլինեն ամենախիստը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողներին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ պատասխանալեով ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի կտրուկ նվազեցման հետեւանքների մասին հարցին:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մեր գործընկերները շարունակում են շուկայի հետազոտությունը եւ պարտադիր կարձագանքեն հակամրցակցային համաձայնություներին ու նմանատիպ այլ խախտումներին», - հավաստիացրեց Ճշմարիտյանը:

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարել էր, որ թանկացումներն, ընդհանուր առմամբ, դրամի փոխարժեքի տատանումների սահմաններում են եւ տվյալ պահին ունեն խելամիտ բացատրություն: