Ռուսաստանում դոլարի փոխարժեքը գերազանցել է դեկտեմբերի 3-ին գրանցած նախորդ՝ 54,909 ռուբլու ռեկորդը՝ հասնելով 55,0455 ռուբլու, վկայում են Մոսկվայի բորսայի արդյունքները:
Նոր մաքսիմումի հասնելով՝ դոլարի փոխարժեքը փոքր-ինչ նահանջել է եւ Մոսկվայի ժամով 12.20-ի սահմաններում գտնվել 54,9915 ռուբլու մակարդակում, ինչը 14,15 կոպեկով բարձր է դեկտեմբերի 10-ին սակարկությունների փակման ժամանակի ցուցանիշից, հայտնում է RBC-ն:
Դեկտեմբերի 11-ին ավելի վաղ պատմական նոր ռեկորդ էր սահմանել եվրոն՝ հասնելով 68,4865 ռուբլու, ինչն ավելի քան 20 կոպեկով գերազանցում է դեկտեմբերի 10-ի ռեկորդը:



























