Պաղեստինյան աղբյուրները դիահերձման արդյունքների վրա հիմնվելով հայտնում են, որ պաղեստինցի նախարար Զիյադ Աբու Այնը իսրայելցի զինվորների հետ բախման ժամանակ մահացել է նրանց կողմից բռնության ենթարկվելու հետեւանքով:
«ՌԻԱ Նովոստիին» Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործկոմի անդամ Վասել Աբու Յուսեֆը հայտնել է, որ Զիյադ Աբու Այնը վախճանվել է ուժեղ հարվածից եւ արցունքաբեր գազից ստացած թունավորումից:
Իսրայելյան «Ուայն-նեթ» կայքը փոխանցում է իսրայելցի բժիշկ Հեն Կուգելի խոսքերը, որը ներկա է գտնվել դիահերձմանը: Ըստ բժշկի՝ մահը վրա է հասել սրտի կաթվածի հետեւանքով:
Հիշեցնենք, Աբու Այնը վախճանվել էր իսրայելցի ուժայինների հետ բախման ընթացքում:
Պաղեստինցի նախարարը մահացել է իսրայելցիների հետ բախման ընթացքում http://news.am/arm/news/243417.html
Հրապարակված կադրերում երեւում է՝ ինչպես է նրա կոկորդը սեղմում սահմանային ոստիկանության զինվորը: Երբ Աբու Այնը վատ է զգացել, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մահն են արձանագրել:
Նախարարի մահվան պատասխանատուն պաղեստինյան իշխանությունները համարում են Իսրայելին: Երկրում եռօրյա սուգ են հայտարարել եւ քննարկում են պատասխան քայլերը:



























