«Իսլամական պետության» գրոհայինները, որոնք օգոստոսին մահապատժի էին ենթարկել ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին, պատրաստ են նրա մասունքները հանձնել ծնողներին կամ ԱՄՆ-ի կառավարությանը՝ 1 մլն դոլարի դիմաց:
«Նրանք 1 մլն դոլար են պահանջում, որից հետո կուղարկեն անհրաժեշտ նյութը Թուրքիայում ԴՆԹ անալիզ անցկացնելու համար: Բայց սկզբում փողն են ցանկանում ստանալ», - ԻՊ-ի միջնորդի խոսքերն է փոխանցում BuzzFeed.com-ը:
Հիշեցնենք, «Իսլամական պետության» գրոհայինները օգոստոսի 19-ին ցանցում զետեղել էին Ջեյմս Ֆոուլիի մահապատժի տեսագրությունը:



























