Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մտադիր է ուկրաինական անգլալեզու հեռուսալիք ստեղծել: Ըստ ՈՒՆԻԱՆ-ի, երկրի ղեկավարն այս մասին հայտարարել է Մելբուռնում Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում:
«Մենք ծրագրում ենք ուկրաինական անգլալեզու արբանյակային ալիք ստեղծել, որպեսզի ներկայացնենք արեւելքի իրադարձությունների շուրջ մեր տեսակետը եւ Ուկրաինայի վերաբերյալ ճշմարտությունը: Դա բացարձակ անհրաժեշտություն է»,- հայտարարել է Պորոշենկոն:
Նախագահի կարծիքով, այդ գործողություններն ուղղված չեն Ռուսաստանի դեմ: Օգոստոսին սկսվել է անգլերենով Ukraine Today միջազգային հեռուստաալիքի հեռարձակումը:




























