Սեյսմոլոգները այսօր՝ դեկտեմբերի 12-ին Հունաստանի ափերի մոտ 5,9 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկայի ծառայությունների տվյալներով, ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնի կոորդինատներն են հյուսիսային լայնության 38.42 եւ 20,96 արեւելյան երկարության: Էպիկենտրոնը գտնվել է Պատրա քաղաքից 70 կմ դեպի արեւմուտք:

Երկրաշարժը տեղի է ունեցել Երեւանի ժամանակով 02.24-ին:

Իր ինտենսիվությամբ երկրաշարժը գնահատվել է որպես ավերիչ, սակայն հնարավոր զոհերի, տուժածների ու ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, որ 2008-ի հունիսին Պելոպոնես թերակղզում 6,5 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել: Այն ժամանակ երկու մարդ էր զոհվել, եւս 200-ը տուժել էին: Ավերվել էին ավելի քան 200 շինություններ: