WTI նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում նվազել է 0,88 դոլարով եւ կազմել 59,07 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Brent-ի ֆյուչերսները նվազել են 0,52 դոլարով եւ կազմել 63,16 դոլար, որը 2009թ. հուլիսից ի վեր նվազագույն ցուցանիշն է: Միայն նախորդ շաբաթվա ընթացքում գներն իջել են 10%-ով, հայտնում է Bloomberg-ը:
Նավթի գների նվազումը վերլուծաբանները կապում են Սաուդյան Արաբիայի, Իրաքի եւ Քուվեյթի կողմից Ասիայի երկրներին նավթի համար տրամադրվող ռեկորդային զեղչերի հետ: Ավելի վաղ նաեւ հայտնի էր դարձել, որ Իրանի իշխանությունները ցանկանում են նավթի արդյունահանումը հասցնել օրական 4,8 մլն բարելի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:




























