Մոսկվայի բորսայում եվրոյի փոխարժեքը նոր ռեկորդ է գրանցել՝ հասնելով հոգեբանորեն կարեւոր՝ 71 ռուբլու նշագծին: Միաժամանակ, դոլարի փոխարժեքը կազմում է 57 ռուբլի:

Մոսկվայի ժամանակով 10:20 դոլարի փոխարժեքը կազմել է 56, 7575 ռուբլի, ինչը 31,75 կոպեկով բարձր է նախորդ աճուրդային օրվա ավարտի ցուցանիշից: Նույն ժամին եվրոյի փոխարժեքը կազմել է 70,338 ռուբլի, ինչը 73,8 կոպեկով բարձր է դեկտեմբերի 11-ի աճուրդային օրվա փակման պահի ցուցանիշից:

Դեկտեմբերի 12-ի աճուրդների ընթացքում ICE Futures բորսայում Brent տեսակի հունվարյան ֆյուչերսների արժեքը իջել է մինչեւ բարելի դիմաց 63,01 դոլար: